
Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9061-ի, հինգշաբթի հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Գազայում Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9061-ի, այդ թվում՝ 3760 երեխա և 2326 կին։ Տուժել է 32 հազար մարդ»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։