
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի վրա իսրայելական բանակի հարձակման հետևանքով զոհվել է 195 մարդ, մոտ 120 մարդ մնացել է փլատակնների տակ, իսկ 777 մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկությունը տարածել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները:
Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Մադաթ Առաքելի Բաբայանի «ձերբակալման» մասին լուրը:Հաղորդվում է, որ Բաբայանը առևանգվել է դեռևս սեպտեմբերին, սակայն նրա այսպես կոչված «ձերբակալության» մասին տեղեկացվել է այսօր:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ելույթ ունենալով ասել է, որ Մոսկվան Հայաստանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին դիտարկում է որպես Երևանի ցուցադրական, հակառուսական ժեստ:
Մանրամասնները ՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Օֆելյա Հովհաննիսյան