ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թանգարանի՝ հեռացված տնօրենը հանդիպում է պահանջում Անդրեասյանի հետ, իսկ նախարարին դա չի հետաքրքրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղեկացանք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով աշատանքից ազատվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Նա գրել էր․ «Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում /և կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում/:»

Եղիազարյանն ինքն էլ չգիտի, թե ինչպես կավարտվի այս գործընթացը, սակայն սպասում է լավ լուրի։ Եղիազարյանը տեղյակ չէ, կան այլ պատճառներ, թե՝ ոչ։ Նա ցանկանում է հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ, սակայն նախարարն այդ հանդիպման մասին այլ կարծիք ունի։ Խնդիրը դիտարկեցինք նաև նախարար Ժաննա Անդրեասյանի տեսանկյունից, ով համարեց, որ պատճառն աշխատանքից անօրինական բացակայությունն է, ինչն էլ համարվում է աշխատանքային օրենսգրքի խախտում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս