
Թվային հաղորդիչ ցանցի արբանյակային հաղորդիչ կայանի արդիականացման և վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 08։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը։
Այս մասին հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը: