Բահրեյնը խզել է տնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ և հետ է կանչել իր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բահրեյնը հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից և խզել է տնտեսական հարաբերությունները հրեական պետության հետ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել երկրի Ներկայացուցիչների խորհուրդը:

«Սա Բահրեյնի ամուր պատմական դիրքորոշման հաստատումն է Պաղեստինի գործին և եղբայրական պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանությանը, ինչպես որ Նորին Մեծություն թագավորը հայտարարել է բոլոր կոնֆերանսների և միջոցառումների ժամանակ», – ասել են օրենսդիրները:

Օրենսդիրները  նշել են նաև, որ ռազմական գործողությունների շարունակությունը, ինչպես նաև «իսրայելական շարունակվող էսկալացիան՝ միջազգային մարդասիրական իրավունքին չհամապատասխանելու լույսի ներքո», Բահրեյնին ստիպում են ավելի շատ որոշումներ և միջոցներ ձեռնարկել՝ ուղղված պաղեստինցի խաղաղ բնակիչների կյանքը պահպանելուն։

Բահրեյնը դիվանագիտական ​​հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ 2020 թվականին՝ որպես Արաբական աշխարհի երկրների և Թել Ավիվի միջև հարաբերությունները բարելավելու նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնած Աբրահամի համաձայնագրի մի մաս:

Ավելի վաղ տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով Հորդանանը, Կոլումբիան և Չիլին Իսրայելից հետ էին կանչել իրենց դեսպաններին, իսկ Բոլիվիան հայտարարել էր հրեական պետության հետ հարաբերությունները խզելու մասին։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս