
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Քվեարկության արդյունքում նա ստացել է ձայների 59,3 տոկոսը։ Վահանը գոլի հեղինակ է դարձել «Կորոնայի» և «Լեգիայի» հետ խաղերում, ինչպես նաև դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։