
Հունական կողմն այսօր Հայաստանի կառավարությանն է հատկացրել չորս տոննա քաշով հումանիտար բեռ։ Երևան է ժամանել նաև հատուկ մասնագիտացված մարդկանց խումբ՝ բաղկացած հոգեբաններից և սոցալական աշխատողներից, որոնք հոգեբանական աջակցություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, որոնք տուժել են հումանիտար ճգնաժամից։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
«Հունաստանը կանգնած է Հայաստանի կողքին, ինչն այսօր ևս մեկ անգամ ապացուցվում է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև ասել, որ Հունաստանը մեծապես աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։