Այսօր տարվա 307-րդ օրն է՝ նոյեմբերի 3-ը: Տարբեր տարիներին այս օրը տեղի են ունեցել հիշարժան իրադարձություններ:
644՝ Մեդինայում պարսիկ ստրուկը սպանում է Օմար իբն Խաթաբ խալիֆին,
1493՝ Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսնում է Դոմինիկա կղզին,
1592՝ Մեքսիկայում հիմնադրվում է Սան Լուիս Պոթոսի քաղաքը,
1783՝ Լոնդոնում վերջին անգամ հրապարակայնորեն իրականացվում է կախաղան հանում՝ Ջոն Օսթերի նկատմամբ,
1918՝ Լեհաստանն անկախություն է հռչակում Ռուսաստանից
Երկրորդ համաշխարհային պատերազմ,
1940՝ բրիտանական զորքերը Կրետե կղզում գրավում են Սուդա Բեյը,
1941՝ Կիևում գերմանական օկուպացիոն զորքերն իրականացնում են պայթյուններ, ավերում են Ուսպենսկի տաճարը և այլ շենքեր,
1972՝ Երևանում բացվում է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը
Միացյալ նահանգներում ընտրված նախագահները,
Նոյեմբերի 3-ին են ծնվել
39՝ Լուկանոս (մ. 65) Marcus Anneus Lukanus հռովմեացի պոետ,
1500՝ Բենվենուտո Չելինի (մ. 1571) Benvenuto Cellini իտալացի քանդակագործ, ոսկերիչ և երաժիշտ,
1604՝ Օսման II (մ. 1622) օսմանյան սուլթան,
1801՝ Վինչենցո Բելինի (մ. 1835) Vincenzo Bellini իտալացի կոմպոզիտոր, օպերաների հեղինակ,
1882՝ Յակուբ Կոլաս (մ. 1956) (Կոնստանտին Միցկևիչ) Канстанцiн Мiхайлавiч Мiцкевiч բելառուս գրող,
1930՝ Ցութոմու Սեքի, ճապոնացի աստղագետ
1945՝ Գերդ Մյուլլեր Gerd (Gerhard) Müller գերմանացի նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուներից,
1957՝ Դոլֆ Լունդգրեն Dolph Lundgren շվեդ դերասան, ռեժիսոր և մարտարվեստի վարպետ,
1978՝ (Թբիլիսի) Սերգեյ Մովսիսյան, հայազգի շախմատիստ,
Նոյեմբերի 3-ին են մահացել
361՝ Կոստանդիոս II կայսր,
644՝ Օմար իբն Խաթաբ խալիֆ,
1914՝ ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլ,
1954՝ ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Անրի Մաթիս,
1980՝ հայ թատերագետ, գրականագետ և արվեստաբան Սարգիս Մելիքսեթյան: