ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, մասնավորի հետ համագործակցությամբ, 2023-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պեղումներ է իրականացրել «Դալմայի այգիներ» անվամբ հայտնի հնավայրի՝ 19-րդ դ. առաջին քառորդում կառուցված հնձաններից մեկում (հնագետ՝ Արման Նալբանդյան), որոնց արդյունքում բացվել է անխաթար մնացած մշակութային շերտ։ Առաջիկայում նախատեսվում են հնձանի վերականգնման աշխատանքներ։

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Եթե ԱՊՊԱ հատուցման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից հատուցման ժամկետի խախտում է եղել, ապա ի՞նչ պատասխանատվության միջոցներ են սահմանված:

Ռիմա Մնացականյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապահովագրական հատուցման գործընթացի կարգավորման՝ ներառյալ փորձաքննությունների, նախնական զննության գործընթացի իրականացման, ապահովագրական հատուցման վճարման եւ ծանուցումների իրականացման համար «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ -ի RL 1-001 կանոններով (ԱՊՊԱ  Ընդհանուր պայմաններ) նախատեսված ժամկետների խախտման դեպքում ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք ունի դիմում ստացած ապահովագրական ընկերությունից պահանջել յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարել տույժ՝ օրենքով սահմանված չափով, իսկ օրենքով համապատասխան խախտման համար տույժ սահմանված չլինելու դեպքում՝ տուժողի կրած տվյալ տեսակի վնասի համար նախատեսված ապահովագրական գումարի 0,1 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել հիսուն հազար ՀՀ դրամից, եթե միեւնույն հատուցման գործընթացում սույն կանոններով նախատեսված բոլոր գործողությունների համար սահմանված ժամկետների կետանցված օրերի քանակը 7 եւ ավելի է:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, միեւնույն համադրելի ժամանակահատվածում սույն կանոններով նախատեսված տարբեր գործընթացներ կետանցվելու դեպքում այդ ժամանակահատվածի համար տույժերը հաշվարկվում են մեկ անգամ:

 

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ Երեւանում գրանցված կազմակերպությունը երրորդ երկրից ապրանքներ ներմուծելիս մաքսային ձեւակերպումները կարող է արդյոք իրականացնել Սիսիանում:        

Կարո Հարությունյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2003 թվականի հուլիսի 4-ի N03/42-Ն հրամանի 1-ին կետի համաձայն` կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների իրականացման վայրեր են այն տարածաշրջանային մաքսատները, որոնց գործունեության գոտին ընդգրկում է տվյալ կազմակերպության գտնվելու վայրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի  N 865-Ն որոշման 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն` Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Երեւանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները, ուստի Երեւանում գրանցված կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ձեւակերպումների իրականացման վայր է համարվում Արարարատյան տարածաշրջանային մաքսատունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բացթողնումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ՝ մինչեւ երկու տարին չգերազանցող ժամկետով:

 

 




Լրահոս