Նաիր Տիկնիզյանի շքեղ գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ են բերել «Լոկոմոտիվին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» Նաիր Տիկնիզյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ 3-0 հաշվով սեփական հարկի տակ հաղթել է Կազանի «Ռուբինին»։

Հայաստանի հավաքականի պաշտպանը 9-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը, իսկ 26-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Անտոն Միրանչուկին։ Եվս մեկ անգամ Տիկնիզյանի հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին:

Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

«Ռուբինի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Իգոչուկվու Իվուն հայտավորված չէր խաղին։




Լրահոս