ՉԻ՞ ՀԻՇՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա սեպտեմբերին Տավուշի մարզի Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջանների 33 համայնքների ղեկավարներ իրենց եւ համայնքների բնակչության անունից դիմել են ՀՀ նախագահին, որպեսզի նա ներում շնորհի ծագումով Կոթի գյուղից Յուրիկ Հարությունյանին: Նույն խնդրանքով երկրի ղեկավարին դիմել են նաեւ երկրապահ կամավորականների միության Իջեւանի, Նոյեմբերյանի, Տավուշի բաժանմունքների ղեկավարները եւ ԵԿՄ մարզային խորհրդի նախագահը: Յու.Հարությունյանը 1992-94թթ-ին ակտիվորեն մասնակցել է Տավուշի մարզի սահմանագոտու ինքնապաշտպանությանը, մարտում վիրավորվել  է, պարգեւատրվել մի շարք մեդալներով: Հրադադարի հաստատումից հետո նա զբաղվել է գործարարությամբ, նաեւ բարեգործություններ կատարել,  իր ստացած եկամուտներից ամեն ամիս որոշակի գումար վճարել Նոյեմբերյան քաղաքի Հայրենական պատերազմի վետերաններին: 2008թ. հուլիսին մեղադրվելով մաքսանենգության մեջ` Հարությունյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:  Նոյեմբերյանի տարածաշրջանի մի խումբ վետերաններ մեզ հետ զրույցում ասացին, որ Յուրիկ Հարությունյանի դատապարտումից հետո նրա ղեկավարած սպասարկման ոլորտի շուրջ 1 տասնյակ ձեռնարկություններ փակվեցին, կրճատվեցին նրա կողմից իրականացվող անասնապահական եւ այգեգործական ծրագրերը: Վետերանները հիշեցնում են, որ 2007թ. օգոստոսի 5-ին սահմանամերձ Կոթիում մատաղի արարողության ժամանակ Սերժ Սարգսյանի կողքին կանգնած մարզպետ Ղուլարյանը մարզում կատարած աշխատանքների համար շնորհակալագիր հանձնեց Յուրիկ Հարությունյանին:




Լրահոս