«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է արգենտինացի Լիոնել Մեսսիին ութերորդ «Ոսկե գնդակը» շնորհելուն։
Իսպանական AS հրատարակությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ լրագրող Տոմաս Ռոնսերոն խոսում է Մեսսիի հերթական մրցանակը ստանալու մասին։
Գրառման մեկնաբանության մեջ ասվում է. «Բարև ընկերներ: Եղավ այն, ինչը մենք գիտեինք: Նրանք պատրաստվում էին Մեսսիին ևս մեկ «Ոսկե գնդակ» տալ… Շնորհավորում եմ Լեոյին, շնորհավորում եմ չեմպիոնին»:
Տեսանյութում լրագրողը նաև ասում է, որ Մեսսին ութի փոխարեն պետք է ստանար հինգ «Ոսկե գնդակ»: Նրա կարծիքով՝ նրանցից երեքը պետք է ստանային՝ Անդրես Ինյեստան կամ Չավին, Ռոբերտ Լևանդովսկին և Էրլինգ Հալանդը։
Ռոնալդուն հավանել է գրառումը և մեկնաբանություններում թողել էմոջիներ։