
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ գիշեր Պտղնի գյուղի Մունա ակումբում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են ու սկսել են դաժանաբար ծեծել միմյանց։
Միջադեպի ժամանակ Պտղնի բնակիչը՝ ծնված 1993 թվականին, հանել է դանակը ու հարվածներ հասցրել Երևանի 27-ամյա երիտասարդին, որին ակումբի մոտից շտապ տեղափովել են հիվանդանոց։
Դեպքի վայր են շտապել իրավապահները և պարզել, որ վիճաբանության մասնակիցները ակումբի հաճախորդներ են ու վիճել են բարձր խոսելու հարցի շուրջ։ Բոլորը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Նշենք, որ դեպքի վայրում զննություն կատարելիս հայտնաբերվել է նաեւ ատրճանակ։
Քնար Մանուկյան