Նոյեմբերի 1-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի պարեկները շրջիկ ծառայություն իրականացնելիս Քարակերտ գյուղի կենտրոնական փողոցում նկատել են երկու երիտասարդների, որոնցից մեկը նստած էր չշահագործվող «ՎԱԶ-2106»-ի մեջ: Անձը պարզելու նպատակով պարեկները մոտեցել են նրանց և այդ ընթացքում «ՎԱԶ-2106»-ի սրահում նկատել են պայուսակ: Պարեկների հարցին ի պատասխան՝ 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ պայուսակն իրենն է և մեջն ատրճանակ կա: Քարակերտցի երիտասարդը ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին:
Խուզարկությամբ պայուսակում հայտնաբերվել է ատրճանակի նմանվող առարկա: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը գազային ատրճանակ է, որի համար չունի համապատասխան փաստաթղթեր:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: