Վրացական համարանիշներով ավտոմեքենաները Հայաստանում կարող են մնալ տարվա մեջ առավելագույնը 45 օր: Ընդ որում, Հայաստան մուտք գործելու եւ ելքի ժամանակ դրանց տերերը հայկական մաքսակետերում վճարում են հազարական դրամ: Վրաստանի Մառնեուլի շրջանի հայաբնակ գյուղերի բնակիչները, որոնք հաճախ այցի են գալիս Հայաստանում բնակվող իրենց հարազատներին, ստիպված են այդ օրենքը շրջանցելու համար վրացական նոր անձնագրեր ստանալ: Մառնեուլի շրջանի հայաբնակ Շուլավերի բնակիչներից շատերը 6-7 վրացական անձնագիր ունեն: Նոր անձնագիր ստանալու համար նրանք մուծում են 205 լարի (շուրջ 47 հազար դրամ):
ՄԻԱՅՆ ԻՆՏԵԳՐՎՈՒՄ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ