Թյուրքական պետությունների համագործակցության համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Էրդողանը, խոսելով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու մասին, հայտարարել է, որ Ադրբեջանի հաղթանակից հետո տարածաշրջանում կայուն խաղաղության ևս մեկ քայլ է արվել․
«Այս հնարավորությունը գնահատելը մեր ամենամեծ ցանկությունն է։ Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ։ Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրագործումը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն նաև Թուրքիան կկապի Կենտրոնական Ասիայի հետ», – հայտարարել է Էրդողանը։