«Մենք հո մե՞խ չենք, որ ստեղ իրար դանակահարեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Տ.-ին:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ որ նա մարտի 6-ին՝ ժամը 01.30-ին, Աբելյան փողոցում գտնվող «Սասուն» հյուրանոցային համալիրի առանձնասենյակներից մեկում, դանակի սպառնալիքով, 1987 թ. ծնված Ազգանուշ Ղ.-ի դրամապանակից հափշտակել է գումար և բջջային հեռախոսի քարտ:

Կատարվում է նախաքննություն:

Armlur.am-ը գործի հանգամանքների վերաբերյալ փորձեց մանրամասներ ճշտել հյուրանոցից, սակայն հյուրանոցի սեփականատիրոջ` Սասուն Ներսիսյանի որդին` Էդգար Ներսիսյանը, հերքեց լուրը` ասելով. «Մենք հո մե՞խ չենք, որ մեր ներկայությամբ ըտենց բան ըլնի ու մենք ոչ մի բան չանենք: Էստեղ տենց բան չի էղել»:




Լրահոս