Ֆինանսական խոշոր յուրացումնների կասկածանքով Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանից բերման ենթարկվածների թվում է եղել նաև համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը:
Համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ հանդիսացող Աշոտ Խաչատրյանը նախկինում աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
Ի դեպ Աշոտ Խաչատրյանը այդ պաշտոնում աշխատել է մոտ 7 տարի 2015 թվականից մինչև 2022 թվականը: Իսկ 2022 թվականի ապրիլի 1-ին նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի տեղակալ:
Նույն թվականի մայիսի 2-ին այսինքն մոտ մեկ ամիս հետո պարոն Խաչատրյանը նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքների կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված խոշոր յուրացումններ քրեական վարույթով անձանց ցանկը ենթադրվում է, որ եզրափակելու համար դեռ վաղ է, քանի որ շղթան հնարավոր է դեռ մեծանա: