ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում են Թել Ավիվում՝ վերջինիս Իսրայել վայրէջք կատարելուց մոտ երկու ժամ անց: Ինչպես Բլինքենը գրել է իր սոցիալական ցանցերից մեկում, Նեթանյահուի և «կառավարության այլ առաջնորդների» հետ հանդիպմանը նրանք կքննարկեն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, ինչպես նաև Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու ԱՄՆ-ի աշխատանքը։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո սա Բլինքենի երկրորդ այցն է Իսրայել: ԱՄՆ պետքարտուղարի վերջին հանդիպումը Իսրայելի վարչապետի հետ տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանում։
Օֆելյա Հովհաննիսյան