Այսօր և վաղը ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այցից առաջ Գերմանիայի ԱԳ նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի բռնագաղթին և Հարավային Կովկասի իրավիճակին։
Բերբոքը Հայաստան մեկնելուց առաջ հայտարարել է.
«100․000 երեխա, կին և տղամարդ Լեռնային Ղարաբաղում այնքան էին ահաբեկված, որ այլ ելք չտեսան, քան ապահովության համար փախչել իրենց հայրենիքից:
Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել փախստականներին ընդունելու համար։ Սա տարածաշրջանի ժողովուրդների՝ հայերի և ադրբեջանցիների համար ցավալի պատմության վերջին գլուխն է: Լեռնային Ղարաբաղի՝ շուրջ երեսնամյա հակամարտությունը հսկայական վերքեր է թողել երկու կողմերին էլ: Վերքերը աներևակայելի խորն են, բայց կարող են ապաքինվել երկարատև հեռանկարում։
Խաղաղությունն ու բարգավաճումը կարելի է ձեռք բերել բոլորի համար: Հարավային Կովկասը դրա համար հսկայական հնարավորություններ է տալիս։ Մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք շատ կոնկրետ առաջարկներով աջակցել տարածաշրջանին այս ճանապարհին։ Սև ծովով նախատեսված ստորջրյա հաղորդակցման մալուխը՝ որպես ԵՄ գլոբալ դարպասների մաս, կարող է իրար ավելի մոտեցնել Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաև մեզ: Եվրոպական ներդրումային բանկը պատրաստել է հոգալ 45 մլն եվրո ընդհանուր արժեքի գրեթե կեսը։ Հարավային Կովկասի երկրների հետ մենք ցանկանում ենք կառուցել մի տարածաշրջան, որը կհաղթահարի անցյալի ստվերները և կձևավորի ժողովրդի ապագայի շահերը»։