«Հայաստան» խմբակցությունում պատգամավորական տեղը թափուր է մնացել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 23-ին խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանը լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացրեց։
ԿԸՀ-ն ստացել է ինքնաբացարկի 3 դիմում «Հայաստան» դաշինքի 47, 48 և 49 հորիզոնականները զբաղեցնող թեկնածուներից։
Եթե նրանց դիմումները բավարարվեն, Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, որը 50-րդ համարն է, կարող է դառնալ ԱԺ պատգամավոր։
ArmLur.am-ը զրուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ: Վերջինս նշեց.
«Չեմ կարող ասել, Լևոն Քոչարյանը կվերցնի՞ արդյոք մանդատը, թե՝ ոչ, որովհետև օբյեկտիվորեն կա ինֆորմացիայի պակաս, քանի որ նա այս պահին գտնվում է անազատության մեջ: Ես տեսա, որ նրա փաստաբաններից Ալեքսանդր Կոչուբաևը արդեն հրապարակմամբ է հանդես եկել, համաձայն որի, առաջիկա օրերին կհայտնեն Լևոն Քոչարյանի որոշման մասին»,-ասաց Ագնեսա Խամոյանը:
Քրիստինա Մուշեղյան