ՀԱՐՑ. Ուզում եմ գնալ արտերկիր, եւ շտապ անհրաժեշտ է անձնագրիս մեջ վավերականության նշում կատարել: Պարտադի՞ր է, որ անձնագրի տերը ներկա լինի, թե՞ իմ փոխարեն անձնագիրս կարող է, օրինակ, ծնողս տանել անձնագրային բաժանմունք եւ այդ հարցերով զբաղվել: Ասյա Կարապետյան, 25 տարեկան, լեզվաբանՊԱՏԱՍԽԱՆ. Վավերականության մասին նշում կատարելու համար անձնագրի տերը պետք է պարտադիր ներկա լինի, իսկ եթե տերը չի կարող այդ պահին ներկայանալ, ապա դա կարող է իրականացվել միայն լիազորված անձի միջոցով: Եթե այս դեպքում Ասյա Կարապետյանի ծնողը լիազորագիր ունի, ապա նա անձնագիրը կարող է տանել անձնագրային բաժանմունք կամ անձնագրային եւ վիզաների վարչություն եւ խնդրել, որ վավերականության նշում կատարեն:ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե որն է Ասյա Կարապետյանի` անձնագրային բաժանմունք չներկայանալու ցանկության պատճառը: Նման դեպքերում սովորաբար քաղաքացին շահագրգռված է լինում անձամբ եւ արագ հարցը լուծել` իր հետ վերցնելով նաեւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք տեղի-անտեղի կարող են պահանջել իրենից: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պատասխանում արձանագրված է, որ անհրաժեշտության դեպքում լիազորագրի միջոցով Ասյա Կարապետյանի ծնողներից որեւէ մեկը կարող է վավերականության ժամկետի հարցը լուծել: Սակայն բոլոր դեպքերում անհասկանալի է մնում քաղաքացու` խնդիրն այլ անձի միջոցով լուծելու շահագրգռվածությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ