
ԵՄ-ն մտադիր է սկսել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառումը եկող երկուշաբթի օրվանից. այդ մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Լեհ վարչապետի խոսքերով՝ այդ ուղղությամբ արդեն որոշումներ կայացվել են:
«Խոսելով գործընթացի և դրա իրականացման մասին՝ պետք է նշել, որ երկուշաբթի օրն արդեն Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ պատժամիջոցները կսկսեն գործի դրվել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ ԵՄ պատժամիջոցները ՌԴ նկատմամբ կարող են գործել հաջորդ շաբաթվանից: Վերջինս հստակեցրել էր, որ խոսքը մասնավորապես ռուսների և ուկրաինացիների վիզային ռեժիմի մասին է: