ԵՄ-ի մշտադիտարկման առաքելության միջոցով մենք փորձում ենք կոնկրետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ մեր ներկայությամբ, մարդկանց հետ շփումների միջոցով հասնելու կայունության և վստահության: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը:
«Վստահելի խաղաղության բանակցությունների համար մենք՝ որպես Դաշնային կառավարություն, ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ցանկանում ենք ամրապնդել ԵՄ առաքելության գործունեությունը, և ԵՄ-ի շրջանակում մենք կցանկանանք հասնել նրան, որ այս առաքելությունն ընդլայնվի»,- ասաց նա:
Ըստ արտգործնախարար Բերբոքի՝ Գերմանիան կշարունակի իր հաձնառությունը առաքելության իրականացման հարցում: Նա նաև կարևոր համարեց արձանագրել, որ ԵՄ-ն՝ հանձին այս առաքելության, չեզոք միջնորդ է Հայաստանում:
«Նաև այս առաքելությունը պետք է շահեկան լինի Ադրբեջանի համար»,- ասաց Բերբոքը: