Երևանում նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում նոյեմբերի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ։
Նոյեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6մ/վ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև։