ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես «Հայփոստ»-ի բաժանմունքի աշխատակից եմ, բայց չեմ ուզում նշել, թե որ բաժանմունքից, որ հետագայում տնօրինության հետ խնդիրներ չառաջանան: Մինչ հոկտեմբեր ամիսը «Հայփոստ»-ի աշխատակիցները որպես հավելավճար ամեն ամիս ստանում էին  8.000 դրամ: Այժմ գումարի չափը կրճատվել է, եւ հիմա ստանում ենք ընդամենը 2.000 դրամ: Բայց մենք թոշակի օրերին աշխատում ենք ժամը 7:30-19:00:  Այսինքն` տասներկու  ժամվա համար որպես հավելավճար մենք ստանում ենք  2.000 դրամ: Ի՞նչն է պատճառը, որ գումարի չափը կրճատվել է: «Հայփոստ» բաժանմունքի աշխատակիցՊԱՏԱՍԽԱՆ. Նման հարցերով ճիշտ կլիներ, որ «Հայփոստ»-ի աշխատակիցը դիմեր մեր կադրերի վարչություն ու կոնկրետ ներկայացներ իր հարցը: Որեւէ նման բան չի եղել, եւ եթե իրենց հավելավճարը  պատահաբար սխալ է հաշվարկվել, ապա դա պարտադիր կուղղվի: Քանի ժամ որ աշխատել են, այդքան գումար էլ նրանք  կստանան: Աշխատակիցը թող ոչ թե թերթի միջոցով հարցը պարզի, այլ դիմի համապատասխան օղակներ ու ճշտի, թե ինչու է սխալ հաշվարկվել կոնկրետ իր հավելավճարը, քանի որ որեւէ տարիֆի փոփոխություն «Հայփոստ»-ում չի եղել:  «Հայփոստ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հազիվ թե «Հայփոստ»-ի աշխատակիցը ճշմարտությունը չներկայացնի: Ավելին, խիստ կասկածելի է, որ այս կառույցի ղեկավարությունում վարձատրության չափերի փոփոխությունների մասին տեղյակ չլինեն: Այսինքն` խնդիրը խճճելու փոխարեն «Հայփոստ»-ի պատասխանատուները ճիշտ կանեն` հստակ պարզաբանում ներկայացնեն, թե ինչու է աշխատակիցների հավելավճարն ուղիղ 4 անգամ կրճատվել:   Փոստային ծառայություններ մատուցող ընկերությունը, սովորույթի համաձայն, անընդհատ դժգոհում է ֆինանսների պակասից, սակայն մի դեպքում այստեղ աշխատավարձի չափը կարող է գերազանցել 1 միլիոն դրամի սահմանագիծը, մեկ այլ դեպքում արտաժամյա աշխատող քաղաքացու գումարը կարող է զգալիորեն կրճատվել:




Լրահոս