Լևոն Քոչարյանը մանդատ կստանա. գտել են նրան ազատելու ձևը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լեւոն Քոչարյանը, ով մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, չնայած իրականում իրեն էին ծեծի ենթարկել, սեպտեմբերի 25-ից կալանքի տակ է: Նրան երկար կպահեին կալանքի տակ, սակայն ընդդիմությունը գտել է ազատելու ձեւը` «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի հրաժարականից հետո թափուր մնացած մանդատը կվերցնեն ոչ թե նրան հաջորդող Միհրդատ Մադաթյանն ու ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, այլ Լեւոն Քոչարյանը՝ մանդատը նրան անձեռնմխելիություն կապահովի, քանի որ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշում կա` 2021-ի դեկտեմբերի 9-ին։

Երբ նույն դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված էին, ՍԴ-ն արձանագրեց, որ պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, եթե կալանավորված է, պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ գլխավոր դատախազը կրկին միջնորդություն չի ներկայացնի խորհրդարան՝ պատգամավորական անձեռնմխելիությունից նրան զրկելու և կալանավորելու վերաբերյալ։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս