Նոյեմբերի 3-ին` ժամը 21:14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիր և պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են երեք` Mercedes-Benz (վարորդներ՝ Մ․ Գ․, ծնված 1995 թ., Թ․ Վ․, ծնված 1998 թ․, Ա․ Մ․, ծնված 1997թ․), Nissan (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1970 թ.) և VAZ 2106 (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ինչից Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաներից մեկը և Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել են մոտակա արագ սննդի գրիլ պատրաստող սարքին․ վերջինս ընկել է ավտոմեքենաների վրա։
VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջ․ Ղ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են VAZ 2106 մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: