
ԱԺ հանձնաժողովներում հաջորդ շաբաթ կշարունակվեն ՀՀ 2024թ-ի պետբյուջեի վերաբերյալ քննարկումները:
ԱԺ կգնան Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ու կներկայացնեն իրենց ոլորտային ծախսերն ու եկամուտները:
Նոյեմբերի 9-ին՝ հինգշաբթի, կամփոփվեն 2024թ-ի պետբյուջեի քննարկումները, պատգամավորները իրենց գրավոր առաջարկությունները կներկայացնեն կառավարությանը:
Պետբյուջեի քննարկումները կընթանան նաեւ նոյեմբերի 14-ից՝ արդեն ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:
Քրիստինա Մուշեղյան