IDE Grand Swiss մրցաշարի 9-րդ խաղափուլում Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով պարտության մատնեց աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ Ռիխարդ Ռապորտին։
Մանուել Պետրոսյանը հաղթեց ամերիկացի գրոսմայստեր Ջեֆերի Սյոնգին:
Գաբրիել Սարգսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
9 խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 5.5 միավոր և, համապատասխանաբար, 17-րդ և 20-րդ հորիզոնականներում են: Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր։
Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը հաղթեց գրոսմայստեր Թանհ Թրանգ Հոանգին և այժմ ունի 4 միավոր: Էլինա Դանիելյանն ունի 3 միավոր:
Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: