AlfaPharm դեղատնից մեծահասակի տակդիր գողանալու համար քաղաքացուն գցել են դատարանի դռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հոկտեմբերի 07-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում մուտք է գործել Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 24/3 հասցեում գտնվող թիվ 135 «AlfaPharm» դեղատուն և օգտվելով աշխատակցուհու այլ հաճախորդին սպասարկելու հանգամանքից, այնտեղից գաղտնի հափշտակել է մեկ տուփ «Abri Flex Premium» տեսակի մեծահասակի տակդիր «AlfaPharm» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով 7.940 ՀՀ դրամի գույքային վնաս, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.

Այսպես՝
Հայկ Գևորգի Թադևոսյանը, 2022 թվականի հոկտեմբերի 07-ին՝ ժամը 19:40- ի սահմաններում, իր համագյուղացի Գարիկ Հարությունյանի հետ որպես հաճախորդ գնացել է Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 24/3 հասցեում գտնվող թիվ 135 «AlfaPharm» դեղատուն, մինչ վերջինս դեղորայք գնելիս է եղել, նա հափշտակություն կատարելու դիտավորությամբ օգտվել է դեղատան աշխատակցուհու այլ հաճախորդին սպասարկելու և զբաղված լինելու հանգամանքից, այնտեղ դրված դարակաշարի վրայից գաղտնի հափշտակել է մեկ տուփ «Abri Flex Premium» տեսակի մեծահասակի տակդիր՝ «AlfaPharm» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով 7.940 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քնար Մանուկյան




Լրահոս