
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա պաղեստինյան փախստականների ճամբարում գտնվող Ալ-Ֆախուրա դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 մարդ։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ ռմբակոծության զոհերի թվում կան երեխաներ։ Ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։
Պաղեստինի Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթներին Ալ-Ֆախուրա դպրոցը դարձել է ամենամեծ ապաստարանն այդ հատվածի բնակիչների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ Իսրայելի ցամաքային գործողությունների պատճառով պաղեստինյան անկլավի հյուսիսում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս դպրոցի տարածքում ներկայումս կան մի քանի հազար տեղահանվածներ։ իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։
Օֆելյա Հովհաննիսյան