
«Ռիա Նովոստի»-ին հայտնում է, որ Մոսկվան կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ նրանց միջև հարաբերությունները կարգավորելու համար, այժմ խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ցուցահանդես-ֆորումի շրջանակներում։
«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այս պետությունների միջև խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում»,- ասաց նա։
Օֆելյա Հովհաննիսյան