
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նոյեմբերի վերջին կայցելի Թուրքիա, և ինքը նրա հետ կքննարկի տարածաշրջանային հարցեր։
«Այս ամիս Էր-Ռիադում տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: Մենք մասնակցելու ենք այս գագաթնաժողովին: Հաջորդ շաբաթ մենք կայցելենք նաև Ուզբեկստան: Սրանք շատ կարևոր այցեր են ամենակարևոր պահին: Իրանի նախագահ Ռաիսին կժամանի այս ամսվա վերջին, և մենք հանդիպում կունենանք նրա հետ»,- Աստանայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը: