
Նոյեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր են կտրում:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նշվում է, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և պարեկները նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Չարենցավանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: