ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ավտոճանապարհների սպասարկում ասվածն ի՞նչ է իրենից ենթադրում: Ես հաճախ կարդում եմ ճանապարհների վրա, որ ինչ-որ ընկերություն սպասարկում է այս ճանապարհը:Անի Բալայան, 29 տարեկան, հաշվապահՊԱՏԱՍԽԱՆ. Ճանապարհների սպասարկում ասվածը հիմնականում վերաբերում է ճանապարհների ընթացիկ պահպանմանը, այսինքն` ճանապարհների ճաքերի լցում, փոսերի նորոգում, նշագծում, կողնակների հարթեցում եւ կողնակների լրացում, ձյան եւ մերկասառույցի մաքրում, ճանապարհին մոտիկ գտնվող տարածքի մաքրում: Ավտոճանապարհների սպասարկում ասվածի մեջ մտնում են հիմնականում նշված գործառույթները: Յուրաքանչյուր ճանապարհահատված ունի իր անունը, եւ նշված համարներով էլ վարորդները հարկ եղած դեպքում,օրինակ` մերկասառույցի, կարող են զանգահարել եւ օգնություն խնդրել: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսան Տոնոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Անվիճելի է, որ նշված ցուցանակները ձեւական են: Քանդված  ճանապարհներ մեր հանրապետությունում ինչքան ասես կան, սակայն դրանք նորոգվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան ֆինանսական հատկացումներ են լինում: Այսինքն` որքան էլ մայրուղու տվյալ հատվածը բարեկարգ չլինի, ցուցանակը նկատած զայրացած վարորդի զանգը միանգամայն անիմաստ է: Դժվար չէ պատկերացնել, որ քանդված հատվածների տեղերը լավ պատկերացնող սպասարկող կազմակերպությունում նույնպես քաջատեղյակ կլինեն իրավիճակին, բայց արագ միջամտելու հնարավորություն ֆինանսների բացակայության պատճառով չի լինի: Այնպես որ,  ցուցանակներն, ըստ էության, անիմաստ են, քանի որ կարեւորը ոչ թե ճանապարհը սպասարկող կազմակերպության անունն է ու  տվյալները, այլ դրա ոչ բարեկարգ վիճակը, որը վերականգնվել է ըստ հայեցողության:




Լրահոս