Երեկ՝ նոյմբերի 3-ին, Գրիգոր Նարեկացի արվեստի կենտրոնում կայացավ «Կամք» Վազգեն Սարգսյան գրական մրցույթի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը։
Մրցույթը մեկնարկել էր 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, որն ուներ 64 մասնակից. նրանցից 32-ը պատերազմի մասնակից էին։
Մրցույթին հնարավորություն էր տրվել մասնակցելու Արցախյան պատերազմների և սահմանային ռազմական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև կարող էին ներկայացվել պատերազմի ընթացքում զոհվածների նյութերը։
Մրցույթի արդյունքում 1-ին տեղը զբաղեցրեց Նարեկ Վարդանյանը, ով 44-օրյա պատերազմի մասնակից էր և վիրավորվել է նոյեմբերի 6-ին, ապա մեկ ամիս եղել կոմայի մեջ։
2-րդ տեղը զբաղեցրեց Արա Զարգարյանը, իսկ 3-րդ տեղում՝ Դավիթ Մհերյանը։
Մրցույթի անդամների ստեղծագործություններն այնքան լավն էին, որ ժյուրիի անդամները որոշում էին կայացրել նախատեսել նաև հատուկ մրցանակ, որին արժանացավ Անահիտ Սվարյանը։
Անահիտը պատմեց, որ մրցույթին մասնակցել է «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» վերնագրով հոդվածի շնորհիվ։ Նա հավելեց.
«Շուտով հրապարակվելու է հոդվածի երկրորդ մասը։ Առաջինը, որով մասնակցել եմ մրցույթին, պատմում է 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած եղբորս անհետանալու, այն մարտական գոծողությունների մասին, որին մասնակցել է եղբայրս։ Հաջորդը պատմելու եմ այն մասին, թե որ փուլում ենք հիմա, ինչ նոր փաստեր ենք իմացել եղբորս գտնվելու վայրի մասին»:
Գրական մրցույթի հաղթողներն արժանացան նաև դրամական պարգևի։
Մրցույթի ընթացքում ժյուրիի կազմը որոշում կայացրեց հրապարակել ժողովածու՝ բոլոր մասնակիցների ստեղծագործություններով։
Մրցույթը նախաձեռնվել էր «Հրետանավորի օրագիրը» գրքի հրատարակումից հետո, որի հեղինակը պատերազմի մասնակից Ալբերտ Մկրտչյանն էր։
Էմմա Միքայելյան