ՖՈՏՈ. Մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա. Ավանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում բացվել է նորակառույց և բազմապրոֆիլ բժշկական նոր կենտրոն` հագեցած ժամանակակից սարքավորումներով։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, կենտրոնում առկա են վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություն։

Մարտունու 79-մահճակալանոց ստացիոնար կենտրոնը և պոլիկլինիկան կսպասարկեն 88 հազարից ավելի բնակչություն՝ տրամադրելով որակյալ բուժօգնություն։

Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ Կառավարության հնգամյա ծրագիրը և առողջապահական ոլորտի զարգացման ռազմավարությունը հստակ ձևակերպել են համակարգի զարգացման ուղեծիրը, և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական։

«‎Այս կենտրոնի բացումով Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր հիվանդանոցային հաստատությունները կլինեն արդիականացված։ Հաջորդիվ մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա»‎,- նշել է նախարարը։

Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ:




Լրահոս