Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան-Բուզանդ փողոցների խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Բուզանդի փողոցի վերջնամասում, փոփոխությունից հետո, երթևեկությունը կդառնա երկկողմանի: Միաժամանակ՝ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: