Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը շուտով կներկայացնի Ռուսաստանի դեմ Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների 12-րդ փաթեթը, նոյեմբերի 4-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Շուտով մենք կներկայացնենք պատժամիջոցների 12-րդ փաթեթը. ներմուծման և արտահանման նոր արգելքներ»,- գրել է նա X սոցիալական ցանցում:

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ նոր սահմանափակումները վերաբերելու են ռուսական նավթի գնի սահմանաչափի խստացմանը և Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցները շրջանցելու միջոցառումներին։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին, Bloomberg-ը խոսել էր Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթի մանրամասների մասին։ Այն կարող է ներառել 5 միլիարդ եվրոյի առևտրային սահմանափակումներ: Ենթադրվում էր, որ նոր փաթեթը կներառի եռակցման սարքավորումների, քիմիական նյութերի և ռազմական նպատակներով օգտագործվող այլ տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ։




Լրահոս