Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նա ընդգծել է Գազայի հատվածում կրակի դադարեցման ջանքերի կարևորությունը։ Միկատին ասել է, որ պետք է դադարեցվի նաև Իսրայելի ագրեսիան Լիբանանի հարավում։
Բլինքենը հանդիպել է նաև Կատարի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարների և Պաղեստինի ներկայացուցիչների հետ:
Վաղը նախատեսված է ԱՄՆ պետքարտուղարի այցը Թուրքիա: