Նոյեմբերի 4-ին, ժամը 11։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շնողի» անտառպետության տարածքում՝ «Գուլաբի» կոչվող հանդամասում, հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ անտառտնտեսության տարածքում այրվում է մոտ 15 հա խոտածածկ տարածք և խաշամ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին։