«Սպասում ենք Երևանի պատասխանին»․ Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում կայացել է Գերմանիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Անալենա Բերբոքի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը, ինչպես նախկինում, պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների։

«Բանակցությունների ձևաչափը կարող է լինել ցանկացած, կարևոր է հասկանալ, որ այդ հարցը վերաբերում է միայն Բաքվին և Երևանին։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մենք հայկական կողմին ենք փոխանցել մեր հաջորդ առաջարկները և այժմ սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է Բայրամովը։

Բայրամովը նաև նշել է, որ Թեհրանում «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման ժամանակ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է հարաբերությունների կարգավորման հարցը. «Իմ հանդիպումը հայ գործընկերոջ հետ նախատեսված չի եղել, սակայն մենք հանդիպեցինք, և այդ հանդիպումը տևեց ավելի քան 40 րոպե»։




Լրահոս