Բաքվում Բերբոքն օգտագործել է Շուշի և Ստեփանակերտ անունները և արժանացել հանդիմանության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կովկասի տարածաշրջանը հետաքրքրություն է ներկայացնում Եվրոպայի համար, այստեղ տնտեսական համագործակցության հեռանկարներ կան։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։

Մամուլի ասուլիսում Բերբոքն օգտագործել է Շուշի և Ստեփանակերտ քաղաքների անունները, ինչին Բայրամովն արձագանքել է հանդիմանությամբ. «Գերմանիայի ԱԳ նախարարի օգտագործած անունները գրանցված չեն։ Կցանկանայի, որ նախարարը հարգեր Արդբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Բերբոքը, իր հերթին, նշել է, որ Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ «Մենք միշտ Ղարաբաղը համարել ենք Ադրբեջանի մաս»,- ասել է նա։




Լրահոս