Մեսսին ու Սուարեսը նորից կխաղան միասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլական «Գրեմիոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ձմռանը կհամալրի ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմը, հաղորդում է El Pais-ը։ Կողմերը որոշել են կնքել 1 տարվա պայմանագիր։

«Ինտեր Մայամիում» 36-ամյա ֆուտբոլիստը փաստորեն նորից կխաղա կատալոնական «Բարսելոնայի» իր նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի ու Ժորդի Ալբայի հետ։

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսն այս տարվա հունվարին էր միացել «Գրեմիոյին», որի հետ պայմանագրի ժամկետը կլրանա դեկտեմբերին։ Բրազիլական ակումբի կազմում անցկացրած 46 խաղում հարձակվողը դարձել է 19 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։




Լրահոս