Վահան Քերոբյանը Նորակերտ համայնքի բնակիչների հետ քննարկել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ՝ հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը քննարկելու և նրանց հուզող հարցերին ծանոթանալու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։

Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, և ամփոփելով քննարկումը՝ հավաստիացրել, որ կքննարկվեն բարձրացված հարցերի հնարավորինս արագ լուծման ուղիները։




Լրահոս