Արցախում կյանքից զրկված խաղաղապահները 1 մլն ռուբլի օգնություն կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքներին 1 մլն ռուբլու օգնություն կտրամադրվի Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից (ՌԽՀ)։ Այս մասին հայտնել է ՌԽՀ վարչության նախագահ, ՌԼԴԿ-ի առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Սեպտեմբերի 20-ին մեր զինվորականները հարձակման ենթարկվեցին և զոհվեցին։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին: Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ այն մոռացվի։ Խաղաղության հիմնադրամը, իմ անձնական վերահսկողության ներքո, կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,- գրել է Սլուցկին։

Ըստ ՌԼԴԿ-ի ղեկավարի, Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հերոսների ընտանիքները մենակ չմնան իրենց դժվարությունների հետ։




Լրահոս