
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն զրկվել է երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Համագումարի քվեարկության ժամանակ Քըլըչդարօղլուն չի կարողացել անհրաժեշտ աջակցություն ստանալ։
Ընդդիմադիր ուժի նոր առաջնորդը պատգամավոր Օզգյուր Օզելն է, որը դարձել է կուսակցության ութերորդ առաջնորդը։