Եղվարդի խճուղում երկու մեքենա է բախվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին, ժամը 19։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Subaru» (վարորդ՝ Ա․ Մ․), «Opel» (վարորդ՝ Ն․ Ռ․) և «Nissan» (վարորդ՝ Ա․ Ղ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել է, իսկ ուղևոր Ռ․ Պ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Լրահոս