Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Ուկրաինայի «Ուդար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի վրա երեկ ռուսամետ ուկրաինացիները ձվեր են նետել. գրում է BBC-ն:
Դա եղել է այն ժամանակ, երբ Կլիչկոն ելույթ էր ունենում Խարկովի կենտրոնում:
Կայքը նաև հիշեցնում է, որ Կլիչկոն վերջերս Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կիզակետում էր. նա ակտիվ մասնակցում էր Ռուսաստանի դեմ բողոքի ակցիաներին և օգնեց տապալել Յանուկովիչի իշխանությունը: